Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

Կամերային նվագախմբի համերգի հասույթը կուղղվի փոքրիկ Լիզայի առողջացմանը

Կամերային նվագախմբի համերգի հասույթը կուղղվի փոքրիկ Լիզայի առողջացմանը
04.02.2014 | 12:02

Փետրվարի 15-ին` ժամը 19.00, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա «Բարության ղողանջներ» բարեգործական համերգով, որի ողջ հասույթը կուղղվի վեցամյա Լիզա Պողոսյանի առողջացմանը:
Համերգը կղեկավարի ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Սեդրակ Երկանյանը: Մեներգությամբ հանդես կգա Միջազգային մրցույթների դափնեկիր, սոպրանո Լուսինե Մարկոսյանը: Ծրագրում կհնչեն Հենդելի, Վիվալդիի, ինչպես նաև՝ Սաքոյանի նախերգանքը «Քրիստոս» օպերայից: Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է Վահան Մարտիրոսյանը:
Վեցամյա Լիզա Պողոսյանը գլխուղեղի քաղցկեղ ունի: Անցած տարվա սեպտեմբերից մինչ օրս փոքրիկը Մոսկվայում քիմիաթերապիայի 8 կուրս է անցել: Բժիշկները երեխայի մոտ զգալի առաջընթաց են արձանագրել: Քիմիաթերապիայի շնորհիվ ուռուցքը գրեթե անհետացել է, մետաստազներն սկսել են հավաքվել: Այժմ Լիզան ճառագայթում է ստանում Մոսկվայի ռադիոլոգիայի ինստիտուտում: Ճառագայթումը շարունակելու համար անհրաժեշտ է 400000 ռուբլի:
Այս համերգին մասնակցությունը կօգնի փոքրիկին մեկ քայլ առաջ կատարել բուժման ճանապարհին: Համերգի տոմսերի արժեքն է 1000-3000 դրամ:

Մասնակցե′ք համերգին, վայելեք հրաշալի երաժշտություն և նպաստեք փոքրիկի առողջացմանը:

Դիտվել է՝ 1319

Մեկնաբանություններ